Իրանից հայտնել են երկրի օդային տարածք ամերիկյան հետախուզական ինքնաթիռի ներխուժման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը ներխուժել է երկրի օդային տարածք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Նշվում է, որ ինքնաթիռը Իրանի ջրային տարածքի վրա է եղել, երբ երկրի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որպեսզի կանխեն դրա ներխուժումը երկրի օդային տարածք առանց թույլտվության։

«Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք առանց թույլտվության»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ։

Գործակալությունը նաև հավելել է, որ վերը նշված ինքնաթիռը հետախուզական է, որի պարտականությունների մեջ է մտնում ինֆորմացիայի և տվյալների հավաքագրումը։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա