Հայաստանում գործող ընկերությունները հնարավորություն կունենան Apple-ի սարքերը ձեռք բերել բացառիկ գներով. ՀՀ ԲՏԱ նախարարությունը հուշագիր է ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը, հնարավորություն ընձեռել հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, ինչպես նաև՝ արտոնյալ վարկավորմամբ/լիզինգով և trade-in-ով` հին սարքերը նորով փոխարինելու հնարավորությամբ:

«Հուշագիրը հնարավորություն կտա նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքների վերազինմանը, ինչպես նաև հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունները կկարողանան Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել մրցունակ պայմաններով և նաև հին սարքերը փոխարինել նորով»,- ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Համագործակցության հիմքում ՀՀ տնտեսական միջավայրի, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային գործաքների զարգացումն է և ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության և հագեցվածության բարելավումն ու գործարար հարաբերությունների ակտիվացումն է:

Խաչատրյանը եզրափակելով նշեց՝ Apple ընկերությունը իր ոլորտում առաջատարներից մեկն է, և նախարարությունը կարևորում է նման ընկերությունների հետ համագործակցությունը:

«Հուշագրի ստորագրումն իրենից ենթադրում է նոր հնարավորությունների ընձեռում մեր ՏՏ ոլորտին, որը հնարավորություն կտա որոշակիորեն մեր ներդրումը կատարել ոլորտում, զարգացնելու և առաջարկելու նոր բիզնես լուծումներ, որոնք պատրաստել ենք մեր ընկերությունների համար»,- ասաց ASBC ընկերության կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար Մարիաննա Մարգարյանը:

Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան հաստատելու գործնական կապեր և քննարկելու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Հյուրերի թվում էին ASBC-ի գործընկերները, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Հայերեն العربية English Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում