Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը:

Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության գրասենյակի` Երեւանում գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում