Պաշտոնական

ՀՀ նախագահն ու Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամները քննարկել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամները քննարկել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ շեշտել է Հայաստանի ֆոնդային բորսայի դերն ու նշանակությունը Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում և նշել այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները:

Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման գործընթացում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու քննարկումները:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել Հայաստանի ֆոնդային բորսայի նախաձեռնություններին և ծրագրերին, ինչպես նաև բորսայի հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում