Քաղաքականություն

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ․ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի ու նրա ռեժիմի շուրջ բանակցություններըվաղուց ավարտվել են ու կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում: Այնտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ու Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը», - նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ այն ամրագրված պայմանավորվածություն է, ու Հայաստանը պետք է արդեն կասկած հայտնի հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ:

«Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի այլ հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից: Ո՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ», - հայտարարեց Միրզոյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում