ԱԺ-ն քննարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու ընդդիմության նախաձեռնությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը նիստում ներկայացրեց «Հայսատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը հայտնեց, որ այս նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները:

Պատգամավորը հիշեցրեց՝ իրավակարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը՝ ի թիվս ևս 2 այլ դեպքերի: «Այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում տիկին Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը, պետք է դուրս գար պետական հաշվառումից»,-ասաց Մինասյանը:

Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից ընտրվելով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ լիազորությունները պետք է ստանձներ դեկտեմբերի 10-ից, սակայն ստանձնել է դեկտեմբերի 16-ից, երբ ԱԺ նիստում տվել է երդումը: Պատգամավորն այս հարցում ևս խնդիր է տեսնում: «Այնուամենայնիվ, եթե նույնիսկ դեկտեմբերի 16-ին է ստանձնել, դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր առավելագույնը մինչև հունվարի 16-ը ներառյալ: Այսպիսով, ունենք օրենքի այս խախտումը, ինչը հիմք է տալիս պնդելու և ներկայացնելու այս որոշման նախագիծը»,-նշեց Մինասյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտնեց, որ Սեդա Սաֆարյանը 2022 թվականի նոյեմբերի 30-ին դիմել է Փաստաբանների պալատ՝ խնդրելով կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տվող իր արտոնագրի գործողությունը նույն թվականի դեկտեմբերի 8-ից:

«Դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է, ինչի հիման վրա դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել փաստաբան Սեդա Սաֆարյանին ժամանակավորապես հանելու փաստաբանների ցուցակից: Վերը նշվածը վկայում է, որ Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է համապատասխան բոլոր միջոցները դեռևս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ՝ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու համար»,-ասաց Ջուլհակյանը:

Պատգամավորը նշեց, որ դատավորի լիազորությունները ստանձնելու օրը կամ եթե լիազորությունները ստանձնելու օրը ընդունվում է դեկտեմբերի 10-ը, ապա լիազորությունների ստանձնումից հետո 6-րդ օրը, այսինքն՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված 1-ասմյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի, ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարվող իր գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին: Նման պայմաններում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ հնարավոր չէ խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների՝ առնվազն բովանդակային խախտման մասին, իսկ եթե կա խախտում, ապա դա խիստ տեխնիկական է: Եվ ըստ հանձնաժողովի՝ նման պարագայում տեղին չէ այնպիսի գործիքի կիրառումը, ինչպիսին ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորության դադարեցման պահանջով դատարան դիմելն է:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա