ՀՀ նախագահն ընդունել է Կարեն Անդրեասյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ նախագահը շեշտել է, որ աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է.

«Կարծում եմ՝ մեր պետության մեջ իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է լինելու նաև, թե ինչպիսին են այդ բարեփոխումները լինելու դատական համակարգում: Ամենաշատ սպասելիքները հենց այդ համակարգից են, և ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորությամբ Բարձրագույն դատական խորհուրդն իսկապես հաջողությունների կհասնի և մենք, որպես քաղաքացիներ, վստահ կլինենք, որ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում իսկապես արդարադատություն կիրականացնի»:

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է.

«Պարոն նախագահ, նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, հանդիպման համար: Նաև ուզում էի ասել, որ լրանում է իմ պաշտոնավարման առաջին կիսամյակը, և մեր այսօրվա հանդիպման ժամանակ Ձեզ որոշ մանրամասներ կներկայացնեմ, թե ինչ հաջողվեց անել այս առաջին կիսամյակում»:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին և վերջիններիս առնչությամբ Հանրապետության նախագահին է ներկայացրել մի շարք մանրամասներ, ինչպես նաև ԲԴԽ-i կողմից իրականացվող համալիր ծրագրերն ու արվող քայլերը:

Հայերեն Français Русский

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել

«Նոր գիրք»-33/26. Հերբերթ, Մակդոնալդ, Ռիզով