«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:

«Future Lover-ը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Բրյունետը:

Երգն արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ունի: Համացանցում պարբերաբար հայտնվում են հոլովակներ, որոնցում տարբեր ազգերի բլոգերներն ունկնդրում են Բրյունետի երգն ու խոսում իրենց դրական տպավորությունների մասին:

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Հայաստանի պատվիրակը ելույթ է ունենալու մայիսի 11-ին:

Հայերեն Русский Türkçe

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ