Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մի քանի անգամ փորձ է կատարել կապվել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն հայ կիսապաշտպանը ցանկություն չի հայտնել կապի դուրս գալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Պետրակովը:

«Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապվել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն կապվել նրա հետ և անձամբ խոսել: Նույնիսկ փորձել եմ կապվել նրա հետ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ծանոթների միջոցով: Բայց նա մերժեց` ասելով, որ որոշում ունի կայացրած և չի փոխելու այն»,-ասաց մասնագետը:

Ուկրաինացին շեշտեց, որ փորձել է կապի դուրս գալ Մխիթարյանի հետ Ռոման Բերեզովսկու միջոցով, բայց նա կրկին չի ցանկացել խոսել: Պետրակովը ցանկություն է հայտնել նաև մեկնել Միլան, բայց Մխիթարյանը մերժել է անձնական հանդիպումը ևս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում