Սպորտ

Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի դեմ ընկերական հանդիպումը լավ ստուգողական խաղ է համարում

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի դեմ ընկերական հանդիպումը լավ ստուգողական խաղ է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու մարզիչ Ալեքսանդր Պետրակովը գոհ է Կոսովոյի հետ ընկերական խաղում ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:

«Մենք ֆիզիկապես չզիջեցինք մրցակցին: Լավ ստուգողական հանդիպում ստացվեց: Խաղում էինք եվրոպական լավ մակարդակ ունեցող թիմի հետ: Դրվագների վերջնամասում մեզ չէր բավարարում վերջին հարվածը, ինչը, գուցե, գալիս է վարպետության պակասից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրակովը:

Գլխավոր մարզիչը ընդգծեց, որ խաղից հետո հանդերձարանում շնորհակալություն հայտնեց ֆուտբոլիստներին խաղի համար:

«Վարազդատ Հարոյանը իսկական ավագ է: Նա կատարում է իր առջև դրված խնդիրը և երիտասարդներն էլ օրինակ են վերցնում նրանից: Նա հրաշալի հանդիպում անցկացրեց Կոսովոյի դեմ»,-ասաց նա:

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի դեմ՝ զիջելով նվազագույն հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում