Սպորտ

Ալեքսանդր Պետրակովի կարծիքով Չեխիայի հավաքականը լուրջ թիմ է

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Պետրակովի կարծիքով Չեխիայի հավաքականը լուրջ թիմ է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի հավաքականին լուրջ մրցակից է համարում:

«Հրաշալի ճանաչում եմ Չեխիայի հավաքականին, նրանց հետ ավելի վաղ խաղացել եմ: Նրանք ուժային թիմ ունեն, որն ունի եվրոպական ընտրանու մակարդակ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն աթլետիկ կազմվածք ունեն: Երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն, որոնք ապագայում լավ թիմի մաս կլինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:

Վերջինիս խոսքով` չեխերը չեն փոխում իրենց խաղաոճը տարիների ընթացքում:

«Իհարկե, կցանկանայինք, որ դրական արդյունքի հասնենք: Կոսովոյի հետ խաղից հետո վերականգնման փուլը նորմալ է ընթանում»,-առանձնացրել է նա:

Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում