Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են միջխորհրդարանական հարաբերությունները:

ԱԺ փոխնախագահի խոսքով երկու ժողովուրդներն ունեն հազարամյա բարեկամական ավանդույթներ եւ կապեր, որոնք ամուր հիմք են միջպետական փոխգործակցության համար:

Կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստան են այցելել զարգացնելու խորհրդարանական մակարդակով փոխգործակցությունը:

Հյուրերը նշել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում