Հասարակական

Հայտնի են Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող են ճանաչվել երեքը:

«Արմենպրես»-ի հաղոդրմամաբ՝ ավագ տարիքային խմբում (10-12-րդ դաս․) առաջին տեղը գրավել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը։

Կրտսեր տարիքային խմբում (7-9-րդ դաս․) առաջին տեղը զբաղեցրել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը:

Դիպլոմակիր աշակերտներից ձևավորվելու է ընտրական խումբ, որի հետ անցկացվելու են մասնագիտական պարապմունքներ, կազմակերպվելու են մրցույթներ։ Խմբում իրենց լավագույնս դրսևորած աշակերտները կմասնակցեն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում