ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի. վարչապետն ընդգծեց միջազգային մեխանիզմի կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցի հասցեագրման անհրաժեշտությունը, և այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց իր ասուլիսում՝ անդրադառնալով շրջանառվող հարցին՝ տարածվող մի փաստաթղթի վերաբերյալ, որն, ըստ տարածողների, բանակցվող փաստաթղթերից է:

Փաշինյանը հորդորեց միշտ թերահավատությամբ վերաբերվել այն արտահոսքերին, որոնք վերաբերում են կոնֆիդենցիալության ոլորտին և արձանագրել փաստեր:

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ինչու ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. որովհետև եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը: Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ դռնով կամ այլ խողովակով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ ՀՀ իշխանության հրապարակային դիրքորոշումները՝ ԼՂ-ի հետ կապված, շարունակում են մնալ նույնը:

«ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի, և հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը, և այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ: Եվ ես կարծում եմ, որ այս ձևակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որ մենք հասցեագրենք ՀՀ ազգային շահերը և լիարժեք կերպով հասցեագրենք նաև ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքի հարցերը»,-ասաց Փաշինյանը:

Նա ճիշտ չհամարեց քննարկել պարբերություններ, քանի որ որևէ փաստաթուղթ բաղկացած չէ մեկ պարբերությունից: Մի պարբերություն կարող է 180 աստիճանով պտտել մյուս պարբերության իմաստը:

Հայերեն Français Русский

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը