Պաշտոնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Կառավարության տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում