Քաղաքականություն

Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

«Ես դատապարտում եմ անթույլատրելի դարանակալումը, որը Լեռնային Ղարաբաղում 3 ոստիկանի կյանք խլեց։ Ադրբեջանը պետք է հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ ապահովի։ Դեպքի վայր պետք է միջազգային քննչական խումբ ուղարկվի »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Փեթելը։

Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերն Արցախում կրակ են բացել հերթափոխի մեկնող ոստիկանության ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում