Քաղաքականություն

Դիվերսիայի արդյունքում սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում։ Այդպե՞ս է Ալիևն ուզում  խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյան

2 րոպեի ընթերցում

Դիվերսիայի արդյունքում սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում։ Այդպե՞ս է Ալիևն ուզում  խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ և երեխաներ։ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ»։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում