Պաշտոնական

Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալաբ Դոնևին

1 րոպեի ընթերցում

Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալաբ Դոնևին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Գալաբ Դոնևին՝ ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության կողմից տարածված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Կարևորում ենք Բուլղարիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում