Հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։

1-min-1024x683.jpg (115 KB)

«Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։

2-min-1024x683.jpg (95 KB)

Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող Թումոն բացվել է 2020 թվականի նոյեմբերին: Պաշտոնական բացումը, սակայն, 2021-ին է տեղի ունեցել։ Թումո Բեռլինի համար կառուցվել է 4 հարկ ունեցող նոր շենք։ Սա Թումոյի 5-րդ միջազգային կոնտրոնն է, որտեղ անվճար սովորում է շուրջ 1200 սան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր և տնօրեն Մորդելի ուղեկցությամբ շրջել է բոլոր հարկերում ու լսարաններում, հետևել դասապրոցեսին, զրուցել սաների հետ։

«Թումո»-ն կենտրոններ ունի Հայաստանում, Արցախում և աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում՝ 2 կենտրոն, Լիբանանում, Գերմանիայում, Ալբանիայում, Ուկրաինայում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում