Քաղաքականություն

Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը ՀՀ օկուպացված հատվածներից հեռացնի իր զորքերը. ԱԺ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը ՀՀ օկուպացված հատվածներից հեռացնի իր զորքերը. ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները. թե այդ բանակցությունների շրջանակում և թե դրանից դուրս ընդհանրապես Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը հեռացնի իր զորքերը ՀՀ օկուպացված տարածքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով բանակցությունների մասին հարցին:

«Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները: Եվ այդ սկզբունքային դիրքորոշումները մեծ հաշվով տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանության ներքո, նաև Հայաստանի ներքին գործերին որևէ կողմի չմիջամտելու թեմայի համատեքստում»,-ասաց Խանդանյանը:

Թե կոնկրետ ի՞նչ մասնավոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ պատգամավորը չխոսեց՝ նշելով, որ դրա մասին պետք է խոսեն բանակցողները:

«Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները: Եվ հույս ունենք, որ պահը շուտ կմոտենա, և մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիրը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ նախապայման, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Խանդանյանն ասաց. «Այդ նախապայմանը ոչ միայն խաղաղության բանակցությունների շրջանակում է, այլ՝ ընդհանրապես, Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված հատվածներից իր զորքերը հեռացնի»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում