Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Ադրբեջանում է

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Ադրբեջանում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը:

Ըստ նախատեսվածի՝ Բաքվում Լավրովին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Լավրովը բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Նախարարի այցը համընկնում է 2022-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։

Հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում