Քաղաքականություն

Հաագայի դատարանի որոշումը ձևակերպում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու Ադրբեջանի պարտավորությունը. Եղիշե Կիրակոսյան

4 րոպեի ընթերցում

Հաագայի դատարանի որոշումը ձևակերպում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու Ադրբեջանի պարտավորությունը. Եղիշե Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դատարաններ Հայաստանի բոլոր հայցերը, ժամանակավոր միջոցներ կիրառելու դիմումներն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից նմանատիպ հայելային հայցերով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակն է հնարավորինս աղմուկ ստեղծել և փորձել նվազեցնել Հայաստանի ներկայացրած դիմումների ազդեցությունը:

«Կարող եմ ասել, որ դա չի հաջողվում Ադրբեջանին: Ես դա ասում եմ՝ հիմնվելով կոնկրետ արդյունքի վրա: Օրինակ, վերջին արդյունքը, երբ Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի պահանջը մերժվեց, իսկ Հայաստանի պահանջը բավարարվեց: Միջազգային կազմակերպություններում ընդունված որոշումները ևս փաստում են այդ հանգամանքը»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի վերջին դիմումը վերաբերում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշել էր, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանը բավարարել էր Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Չնայած դատարանի որոշմանը, Ադրբեջանը դեռ շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ դատարանը պահանջը կատարելու վերաբերյալ ժամկետներ չի նշում, սակայն ընդգծված է՝ այն ունի պարտադիր կատարման բնույթ, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է կիրառի քայլեր որոշման հրապարակման պահից սկսած:

«Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: Այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն է կրում Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, որոշումների կատարման ուղղությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, որը, երբ հարցը խնդրահարույց կդառնա, իրավասու կլինի միջամտել գործընթացին: Անվտանգության խորհրդի միջամտությունը, հասկանում ենք, որ բարդ է: Թեպետ, մինչ դրան հասնելը, կան շատ այլ միջոցներ իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ արդեն նկատվեց, որ դատարանի որոշումից հետո շատ երկրներ ԱԳ նախարարների մակարդակով սկսեցին հայտարարություններ անել՝ հղում կատարելով դատարանի որոշումների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն կատարեց՝ հղում կատարելով դատարանի որոշման վրա:

«Դրանք կարևոր գործընթացներ են, մաքսիմալ պետք է ճնշումներն ուժեղացնել այս ուղղությամբ: Ի դեպ, դատարանի այս որոշումը շատ կարևոր է նաև իրավաքաղաքական առումով: Բացի եռակողմ հայտարարությունից, ստացվում է, որ ունենք ևս մեկ միջազգային իրավական փաստաթուղթ, որը ձևակերպում է Լաչինի միջանցքով անխափան անցնելու հանգամանքը կամ Ադրբեջանի՝ դա ապահովելու պարտավորությունը»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ընդգծում է, որ այս իրավական գործընթացը պետք է համատեղվի քաղաքական, դիվանագիտական ակտիվ աշխատանքով:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Քաղաքականություն

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Քաղաքականություն

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում