Պաշտոնական

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին և թագաժառանգին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին և թագաժառանգին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և թագաժառանգ Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին՝ Ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, էմիրին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հավատացած եմ, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Թագաժառանգին ուղղված ուղերձում նշված է.

«Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։

Լիահույս եմ, որ առաջիկայում հայ-քուվեյթյան կապերը կամրապնդվեն՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ»:

:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում