Պաշտոնական

ՀՀ վարչապետը ճապոնացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելուն առնչվող հարցերը քննարկելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ճապոնացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելուն առնչվող հարցերը քննարկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Անցյալ տարի նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա:

Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հետ գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելուն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում