Սփյուռք

Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ փորձագետները վերջնականացրել են քննարկվելիք սցենարներն ու առաջարկները:

5 րոպեի ընթերցում

Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ փորձագետները վերջնականացրել են քննարկվելիք սցենարներն ու առաջարկները:

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ երեք փորձագիտական հանձնախմբերի վերջին հանդիպման ժամանակ ամփոփվել են այն սցենարները, առաջարկները և ուղղությունները, որոնք կներկայացվեն մարտի 10-ից 12-ը Երևանում կայանալիք Համաժողովի քննարկմանը, ապա նաև կհետևեն գործնական քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 5 ամիս շարունակ փորձագիտական հանձնախմբերի առկա և առցանց ձևաչափերով աշխատանքներին մասնակցել են հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ: Հանրային քննարկումների արդյունքում Համաժողովի մասնակիցների կողմից շեշտադրվել են ռազմավարական առաջնահերթությունները, արվել ոլորտային քաղաքականություն վարելու առաջարկություններ:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը կարևորեց փորձագիտական հենքի հիման վրա արված առաջարկների քննարկումը Համաժողովի շրջանակում: «Ընտրված նպատակները՝ Հայաստան-Սփյուռք միասնականություն, Պատմական պատասխանատվություն, Բնակչութան աճ, բազմաոլորտ են, բազմաշերտ: Նույնիսկ մեկ Համաժողովով հնարավոր չէ ամբողջ հարցերին պատասխանել, բայց կարևոր է նախանշել, թե ինչ ծրագրային առաջարկներ ունենք նշված նպատակների իրագործման ուղղությամբ, ինչ բացեր ունենք, որ պետք է լրացնենք, ինչ հնարավոր ինստիտուտներ կան, որ պետք է ձևավորել, որպեսզի ունենանք մաքսիմալ փոխագործակցություն սփյուռքի հետ, առավելագույնս արդյունավետ օգտագործենք և՛ հայրենիքի, և՛ սփյուռքի ներուժը, լուծենք պատմական պատասխանտվության, սերունդների միջև երկխոսության ապահովման, պատմական ժառանգության ճանաչման և պահմանման, բնակչության աճի հետ կապված խնդիրները: Հայության ներուժը ռացիոնալ օգտագործելու մեծ անհրաժեշտություն կա այսօր»,-ասաց Ապիտոնյանը:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նպատակ ունի միավորել հայության ներուժը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում՝ ձևավորելու ապագային ուղղված տեսլական և այն նպատակները, որոնց հայությունն ուզում է հասնել՝ և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: Դրա համար մշակվել են 15 նպատակներ:

Անդրադառնալով Համաժողովի անցկացման գաղափարին՝ Ապիտոնյանն ասաց. «Նախաձեռնության համահիմնադիրների կողմից ինչ-որ պահի ըմբռնում եղավ, որ պետք է քննարկումները կրեն հանրային բնույթ: Նախընտրությունը տրվեց «քաղաքացիական ասամբլեա» մոդելին: «Քաղաքացիական ասամբլեան» մասնակցային ժողովրդավարության մոդել է, որը թույլ է տալիս քննարկումներ անցկացնել, որոշումներ ընդունել և հանրության համար կարևորագույն խնդիրների լուծման շուրջ որոշակի սցենարներ, առաջարկներ մշակել՝ հենց հանրության անմիջական ներգրավվածությամբ և մասնակցությամբ»,- ասաց նա: Նշենք նաև՝ թափանցիկ վիճակահանության արդյունքում նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից արդեն իսկ ընտրվել են Համաժողովի 200 մասնակիցները:

Այսպիսով՝ փորձագիտական հանձնախմբերը ձևավորել են այն փորձագիտական նյութը, հենքը, որը դրվելու է «քաղաքացիական ասամբլեայի» քննարկմանը: Փորձագիտական, հանրային փուլից հետո հաջորդը լինելու է համագործակցային ցանցի ձևավորումը: «Համագործակցային ցանցի ձևավորման համար «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» փորձելու է աշխատել բոլոր հաստատությունների հետ՝ Հայաստանում և սփյուռքում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով միջազգային գործընկերների, որպեսզի ձևավորենք հնարավորինս լայն համագործակցային ցանց՝ այդ առաջարկություններն ու ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ»,- վստահեցրեց Ապիտոնյանը:

Ապիտոնյանը կարևորեց նաև Ապագա Հայկականի Համաժողովի սկզբունքները: Առաջինը՝ Հայաստանի և սփյուռքի միջև միասնականության զարգացման ձևավորումն է, հաջորդը՝ ներառականությունը. նախաձեռնությունը բաց է բոլորի առջև, ցանկություն ունեցող ցանկացած հայ կարող է մասնակցել: Կարևոր սկզբունքներից է նաև թափանցիկությունը. համաժողովի քննարկումները լինելու են լիովին թափանցիկ, քննարկումները համարվելու են հանրային սեփականություն: Ակնկալվող արդյունքներից են հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, քաղաքական ինստիտուցիոնալ փակուղիների հնարավոր շրջանցումը, քաղաքացիներին ակտվիացնելը, հնարավորինս համապարփակ փորձագիտական կարծիք ձևավորելը, որպեսզի բոլոր հնարավոր տարբերակները դրվեն սեղանին, քննարկվեն բոլոր հնարավոր լուծումները:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում