Իսպանիայի ոստիկանությունը վերադարձրել է Դալիի գողացված գծանկարները, որոնք 100 տարվա վաղեմություն ունեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի՝ 100 տարվա վաղեմության երկու գծանկարները, որոնք գողացել էին անցյալ տարի Բարսելոնայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 50, 53 և 55 տարեկան երեք եղբայրների և առգրավել է Դալիի վրձնին պատկանող երկու գծանկարները, որոնք 1922 թ.-ին արվել էին «Les Gràcies de l'Empordà» («Էմպորդայի երախտագիտությունը») գրքի նկարազարդման համար՝ հեղինակ Պերե Կորոմինեսի խնդրանքով։

«Գալա և Սալվադոր Դալի» հիմնադրամը հաստատել է, որ արվեստի գործերը՝ շագանակագույն թղթի վրա պատկերված երկու գյուղական տեսարան, պատկանում են նկարչի վրձնին:

Ըստ Կատալոնիայի ոստիկանության՝ երեք եղբայրները հատուկ թիրախավորել են Բարսելոնայի այն տները, որտեղ պահվում էին արվեստի գործերի և մետաղադրամների ու այլ հնաոճ իրերի հավաքածուներ:

Ոստիկանությունը բերման է ենթարկել ևս երկու անձի՝ գողացված ապրանքները ստանալու համար։

Բացի Դալիի երկու գործերից, իրավապահները նաև առգրավել են իսպանացի նկարիչ Խոան Միրոյի 5 գրաֆիկական աշխատանքներ, նկարիչ Պակո Սոլայի կողմից արված երկու աշխատանք, ինչպես նաև 55 շքեղ ժամացույց, արծաթե և ոսկե գրիչներ, զարդեր և մետաղադրամների ու թղթադրամների մի քանի հավաքածու տարբեր ժամանակների և երկրներից:

Ենթադրվում է, որ այս իրերը գողացվել են վերջին ամիսների ընթացքում։

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին