Բլինքենը վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Անկարայում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր չէ: Մենք աջակցում ենք նրանց հնարավորինս շուտ անդամակցությանը դաշինքին… Նրանց զինված ուժերն առանց ձգձգումների փոխգործակցում են դաշինքի ուժերի հետ: Մենք վստահ ենք, որ շուտով կողջունենք այս երկու երկրներին դաշինքում: Երբ դա տեղի ունենա, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի անվտանգությունը կամրապնդվի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի», - հայտարարել է Բլինքենն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացված մամուլի ասուլիսում։

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հասկանում Է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվության հետ կապված Անկարայի անհանգստությունը և աշխատելու է այդ ուղղությամբ։ Բլինքենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցություն ցուցաբերել Թուրքիային երկրաշարժերի հետևանքները վերացնելու գործում այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին տեղեկացրել էր Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունն առանձին քննարկելու պատրաստակամության մասին:

«Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ Ստոլտենբերգին հայտնել Է, որ մենք կարող Էինք այլ դիրքորոշում ունենալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության նկատմամբ», - ասել է թուրք դիվանագետը։

Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան անցած մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել դաշինքին միանալու վերաբերյալ։

Սկզբում Թուրքիան արգելափակել Է այս հայտերի քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

Կիևի մարզում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ հայտնել է մոտ 500 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին