Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը հուշահամալիր է այցելել բարձրաստիճան պետական այրերի ուղեկցությամբ