Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 11-12-ը 16 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փրկարար ծառայությունից, ահազանգերն ստացվել են Տավուշի մարզի Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներից և Արագած գյուղից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա և 87 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Հայերեն Русский

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս