Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, ԿԺԴՀ-ի եւ Իրանի միջուկային հիմնախնդիրները ռազմական լուծում չունեն

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեական թերակղզու եւ Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրները չեն կարող լուծվել ռազմական ու պատժական միջոցներով: Այդ մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հրապարակվել է ՌԴ-ի ԱԳՆ-ի կայքում: «Մեր դիրքորոշման էությունն այն է, որ մենք կտրականապես դեմ ենք միջուկային զենքի եւ զանգվածային բնաջնջման զենքի այլ տեսակների տարածմանը, եւ բանն այստեղ այն կամ այն պետության նկատմամբ քաղաքական համակրանքն ու հակակրանքը չէ: Հավասարապես ակներեւ է նաեւ այն, որ ոչ Կորեական թերակզու միջուկային հիմնախնդիրը, ոչ Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրը ռազմական լուծում չունենե,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Ընդունվում է նաեւ, որ դրանք չեն լուծվի նաեւ պատժամիջոցներովե,-նշել է Լավրովը: Նա ընդգծել է, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն ոչ թե այսպես կոչված խնդրահարույց պետությունների մեկուսացման, այլ նրանց ներգրավման միջոցով: ՌԴ-ի արտգործնախարարը որպես բարդ է գնահատել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ ընդգծել է այդ երկրում ՄԱԳԱՏԷ-ի հանգիստ ապաքաղաքականացված աշխատանքի անհրաժեշտությունը: «Շատ բան, բնականաբար, կախված է նաեւ Թեհրանից, այն բանից, թե նա որքանով է պատրաստ անսալ միջազգային հանրակցության մտահոգություններին եւ շարունակել փոխգործակցությունը ՄԱԳԱՏէ-ի հետե,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում