«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, որի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։ «Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան»դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։

Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:

Նշենք, որ սիրիահայությանը նախորդ օժանդակության ծրագիրն իրականացվել էր 2020 թվականին, երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Սիրիայում էլ ավելի բարդացավ առողջապահական և սոցիալ–տնտեսական իրավիճակը: Հիմնադրամը 70 հազար ԱՄՆ դոլար տրամադրեց Սիրիայում գործող մի շարք հայկական կրթօջախների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող սիրիահայությանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է սիրիահայության կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1500 խոշոր ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:

Հայերեն العربية English Français Русский

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է հսկողական աշխատանքներ

Հայկական կողմից նա ժառանգել է դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը. Vanity Fair-ը հատված է հրապարակել Քիմ Քարդաշյանի մասին կենսագրական գրքից

Գեղարքունիքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն

Վարդենիսի Բանավան թաղամասում մեկնարկել են նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ

77 միլիոն 884, 9 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր