Հասարակական

Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել

4 րոպեի ընթերցում

Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների կառավարման ռազմավարության, ինչպես նաև կրիպտոակտիվների ու բլոկչեյնի վերաբերյալ առկա մարտահարավերներն ու հեռանկարները։

«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023-ում» Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին կոչ է անում Հայաստանում չվախենալ նորարարությունից, որը զարգացման գլխավոր ուղին է։

Ամունդի-Ակբա _6053_2_1200x630.jpg (834 KB)

«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում» քննարկումների առանցքում է նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական՝ ESG գործոնների դերը երկրի զարգացման գործում։

Ամունդի-Ակբա _4364_1_1200x630.jpg (915 KB)

«Սա մեր առաջին տնտեսական համաժողովն է, որտեղ համախմբել ենք Հայաստանի ֆինանսական ոլորտի հիմնական դերակատարներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների ու տնտնեսության իրական հատվածի այլ խաղացողների։ Վստահ եմ, որ քննարկված թեմաները բազմաթիվ հարցեր են բարձրացնելու, որոնց պատասխաններն ու խնդիրների լուծումները նոր արժեք են ստեղծելու թե՛հասարակության, թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Ամունդի-Ակբա 4361_1_1200x630.jpg (901 KB)

Ֆրանսիական Ամունդիի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն նշում է, որ հայկական ակտիվները քիչ-քիչ դառնում են ընդհանուր «լանդշաֆտի» մի մասը։

«Ոգևորված ենք օգնել Հայաստանին նաև ֆինանսական գրագիտության բարձրացման առումով։ Կարևոր է, որ քաղաքացիները կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով հասկանան ռիսկերը և հնարավոր շահույթը, որ կարող են ունենալ»,- ասել է Ֆրանսիական Ամունդի խմբի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն։

Ամունդի-Ակբա _4944_1_1200x630.jpg (859 KB)

«Նման որակի ֆորումները կարևոր են Հայաստանի ֆինանսական շուկայի տեսանելիության համար։ Առաջնային է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, դրական տեղաշարժերի, հաջողությունների առումով իրազեկման հարցի լուծումը թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ համաշխարհային հանրության համար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։

Ամունդի-Ակբա 4966_1_1200x630.jpg (855 KB)

Ֆորումի նպատակը տարածաշրջանում տարվա գլխավոր ֆինանսական հարթակ դառնալն է, որտեղ կհանդիպեն ոլորտի փորձագետներ ու մտքի լիդերներ՝ Հայաստանի ֆինանսատնտեսական հնարավորությունները քննարկելու համար։ Նպատակը մեկն է՝ ունենալ զարգացած տնտեսություն և ձևավորել ֆինանսական շուկաներ, որը Հայաստանը կդիրքավորի համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզի վրա։

Ամունդի-Ակբա 4970_1_1200x630.jpg (694 KB)

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը 2013 թվականին հիմնադրել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը: Ամունդի-Ակբան Հայաստանում կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության, ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: 2022թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Ընկերության կառավարման ներքո ակտիվները հատել են 292 մլրդ դրամը։

Ամունդի-Ակբա 5164_1_1200x630.jpg (729 KB)

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամունդի-Ակբա _4458_1_1200x630.jpg (886 KB)

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում