Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանին՝ կատարած աշխատանքի համար, իսկ Վաղարշակ Մատիկյանին մաղթել է հաջողություն նոր պաշտոնում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տեսչական մարմինը կարևոր դերակատարում ունի կրթական ռեֆորմների վերահսկողության առումով՝ հասկանալու համար, թե ռեֆորմների ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում:

«Դրանք վեր հանելու առումով տեսչական մարմինն ամենակարևորն է, որովհետև մեծ ռեֆորմների ժամանակ, իհարկե, ճանապարհին կարող են լինել խնդիրներ: Կարևոր է, որ մենք ճիշտ ախտորոշենք խնդիրները, շտկումներն անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին», -ասել է Արայիկ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում