Հասարակական

Ալեն Սիմոնյանը ավերիչ երկրաշարժի առնչությամբ ցավակցել է Սիրիայի ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ավերիչ երկրաշարժի առնչությամբ ցավակցել է Սիրիայի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանք եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,-գրել է ԱԺ նախագահը:

ԹուրքականՔահրամանմարաշ նահանգումփետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2383, իսկ Սիրիայում զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում