Պաշտոնական

Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել ուժեղ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում գրանցված զոհերի ընտանիքներին։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունները զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին վարչապետ Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2383, իսկ Սիրիայում զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում