Հասարակական

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված հ. 71 մանկապարտեզը կվերաբացվի մարտից

7 րոպեի ընթերցում

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված հ. 71 մանկապարտեզը կվերաբացվի մարտից

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգումից հետո Երևանի հ.71 մանկապարտեզը շուրջ 360 փոքրիկի համար դռները կբացի մարտից: 1980-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երեխաների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Եվրամիության հետ բավականին լավ աշխատանք է ստացվում բոլոր ուղղություններով և, կարծում եմ, որ այն նախանշած ծրագրերը, որոնք պետք է իրագործենք, բավականին հեշտությամբ առաջ կընթանան: Սա այս տարվա երկրորդ մանկապարտեզն է, որ բացում ենք, առաջիկայում նոր մանկապարտեզների բացումներ ևս կունենանք: Մենք կապահովենք հարմարվետ ու տաք միջավայր մեր երեխաների համար, ծնողները կլինեն ավելի հանգիստ: Կարծում եմ, որ այս ծրագրով մենք հնարավորություն կունենանք մոտակա 2-3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները հիմնանորոգել՝ ստեղծելով բարենպաստ միջավայր մեր երեխաների զարգացման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ըստ աղբյուրի՝ կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից, և Երևան համայնքի բյուջեից: Այս մանկապարտեզի վերակառուցման արժեքը շուրջ 552 մլն ՀՀ դրամ է:

«E5P ծրագիրը լավագույնս ներկայացնում է այն հաջողված գործակցությունը, որ ունենք այս տարիների ընթացքում: Մեր տարբեր գործընկերների, դոնոր հանրության և տեղական պատկան մարմինների հետ համատեղ կարողացել ենք իրագործել էներգաարդյունավետության բազմաթիվ միջոցառումներ, որոնք տարբեր ոլորտներ են ընդգրկում. մանկապարտեզների հիմնանորոգում, «կանաչ» ավտոբուսների ձեռք բերում, կոշտ թափոնների կառավարում»,- նշել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Սա տնտեսական ներդրումային պլանի ուղենիշերից մեկն է, և մենք, ըստ էության, շարունակելու ենք ներդրումներ անել ավելի կանաչ, էներգաարդյունավետ միջավայր ձևավորելու նպատակով, որը ենթադրում է ընդգրկուն ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Ուզում ենք անել ամեն ինչ, որպեսզի Երևանը դառնա ավելի լավ տեղ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նշվում է, որ 2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխել է Երևանի հ.71 մանկապարտեզի միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, այլև անվտանգ պայմաններ: Տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, լեդ լուսատուներ, փոխվել են նաև դռներն ու լուսամուտները, տանիքի, պատերի ջերմամեկուսացում է կատարվել, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի CO2 գազի արտանետման ծավալը: Որպես կարևոր բաղադրիչ՝ առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը:

«Շատ կարևոր է, որ այս մանկապարտեզը հիմնանորոգվել է որոշակի չափանիշներով և, առաջին հերթին, կարելի է ասել, որ այս նախագիծը կրթության մասին է և ոչ միայն շենքը հիմնանորոգելու, որովհետև մենք նոր տեսակի միջավայր ենք ստեղծում մեր երեխաների համար, փորձում ենք նաև այդ կրթական բաղադրիչը ներառել ծրագրերում, որտեղ երեխաները սկսում են ավելի խորքային հասկանալ, թե ինչ է նշանակում շրջակա միջավայր, ինչ է նշանակում վնաս չհասցնել շրջակա միջավայրին: Սա հաջողված այն ծրագրերից է, որի շարունակականությունը պետք է ապահովենք»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նպատակն այն է, որ երեխաները կարողանան նման անվտանգ և էներգաարդյունավետ միջավայրում խաղալ ու կրթվել: Մեր կլիմայական բանկի բոլոր միջոցառումները միտված են կլիմայի և մեր մոլորակի պաշտպանությանը, և մեր համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ ապագայում ևս նախատեսում ենք շարունակել»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչիեյ Չուրանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ գործընկեր կառույցների աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով առաջիկա տարիներին ևս համայնքային մի շարք մանկապարտեզներ, ինչպես նաև պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: Հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրվել են նախակրթարանների ու պոլիկլինիկաների հիմնանորոգման պայմանագրերը:

«Բոլոր այն մանկապարտեզները, որոնք որոշակի գրագետ չափորոշիչներով ի սկզբանե պլանավորված նախագծեր են ունեցել, միշտ հաջող հիմնանորոգում են ստանում: Շուտով ունենալու ենք ևս մեկ ծրագիր՝ ի շարունակություն այս ծրագրերի, որտեղ 30 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա նույն այս մեթոդով ու չափորոշչով նորոգվելու են, դառնալու են էներգաարդյունավետ, ավելի քիչ էներգիա են ծախսելու և ավելի հարմարավետ են դառնալու»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ նախագծի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի հիմնանորոգում և ևս 3-ի վերակառուցում: Հ. 71-ն այս ծրագրով վերանորոգված 4-րդ մանկապարտեզն է:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում