Հասարակական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Նարեկ Մկրտչյանը

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Նարեկ Մկրտչյանը

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունվարի 31-ի վարչության նիստի ընթացքում կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում նշանակվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։

Քննարկվել են կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ եւ կարգապահական հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում