ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 բուժառու

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարության այս տեղեկատվությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝

«Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ», «Միզաքարային հիվանդություն, ձախակողմյան հիդրոնեֆրոզ»,«Միզաքարային հիվանդություն, վիճակ ձախ միզածորանի ստենտավորումից և լիթոտրիպսիայից հետո, ձախ միզածորանի բազմաթիվ քարեր, քրոնիկական պիելոնեֆրիտ, աջ երիկամի քար», «Թոքերի սարկոիդոզ», «Առաջնային միջնորմի դիֆուզ խոշոր B- բջջային լիմֆոմա՝ միջնորմի պարանոցային, պարատրախեալ, հարարմատային, պարաաորտալ, զստային լիմֆատիկ ախտահարումով, «Վիճակ հետին գանգափոսի՝ ուղեղիկի աջ կիսագնդի շրջանի ծավալային գոյացություն՝ հեմանգիոբլաստոմայի մասնահատումից հետո, վիճակ ձախից վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորումից հետո, շունտի թերֆունկցիա՝ հիդրոցեֆալիա»

ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Español Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան