Քաղաքականություն

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Երկու նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում