Ինովացիա

Նախորդ տարի Հայաստանում ստարտափերի քանակն աննախադեպ է եղել

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի Հայաստանում ստարտափերի քանակն աննախադեպ է եղել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստարտափ ընկերությունների քանակը 2022 թվականին աննախադեպ է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված է եղել ռելոկացիոն գործընթացներով:

«Մենք ստարտափերի աջակցության օրենքի երկարացման հետ կապված խնդիր ունենք։ Այն երկարացվել է մինչև 2023 թվականի ավարտը։ ԲՏԱ նախարարության հետ քննարկում ենք ունեցել և աշխատում ենք, որպեսզի լուծում գտնենք այդ օրենքը շարունակական դարձելու համար, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում ոլորտի զարգացման վրա»,- նշեց Չոբանյանը։

Նրա խոսքով` ստարտափերի աջակցության օրենքը խթանիչ է եղել ռելոկանտ ընկերությունների համար։ Նա վստահեցրեց՝ ՏՏ ոլորտում մրցակցությունը մեծ է ամբողջ աշխարհում, և այդ պարագայում բոլոր երկրները պետք է մտածեն իրենց անելիքների մասին։ Չոբանյանն ընդգծեց` ոլորտին մեծ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես այն երկրները, որոնց համար այն ռազմավարական նշանակություն ունի, ինչպես Հայաստանի պարագայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում