Ալեն Սիմոնյանը կատարցի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի նկրտումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից, հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար:

Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:

«Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը:

Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական եւ ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը եւ Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հայերեն Français Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին