Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ողջունել է  Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը ողջունում է Եվրամիության՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, երկարաժամկետ խաղաղության և վստահության ամրապնդման գործում»,- շեշտել է նա:

Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում