Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով զսպումների կուրսի. Արցախի նախագահի խորհրդական

8 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման միջազգային արձագանքներին ու դրանց արդյունավետությանը, Ադրբեջանի հետապնդած նպատակներին և այլ հարցերի:

-ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները: Կխնդրեինք մեկնաբանել այս հայտարարության ուղերձը՝ հատկապես նկատի ունենալով հետևյալ ձևակերպումը. «Խաղաղապահ զորակազմն ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները»:

-Շրջափակման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի կողմից միջանցքի հետ կապված ձևակերպումներից հետո առանցքային հարցը հետևյալն է, հնարավո՞ր է ապաշրջափակման հասնել ռուսական կողմի ազդեցությամբ և առանց նախապայմանների՝ ՌԴ 2020 թ. նոյեմբերի 9-ի ստանձնած պատասխանատվության շրջանակներում: Ըստ վերջին քննարկումների հերթականության՝ հունվարի 17-ին տեղի էր ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույց, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ նախարարն ընդգծել էր «Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերին համապատասխան», իսկ հունվարի 18-ին 2022 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հղում էր կատարել այս հեռախոսազրույցին: Նրա կողմից վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության՝ եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած լիազորությունները ստուգելու երթևեկությունը և տրանսպորտային միջոցները։ ՌԴ արտգործնախարարը միաժամանակ ճգնաժամի հանգուցալուծման ծանրության կենտրոնը որոշակիորեն տեղափոխել էր Ադրբեջան-Արցախ կողմերի լուծման դաշտ. նախարարի կողմից նշվել էր այն մասին, «որ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ»: Ըստ հունվարի 18-ի Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի հետ հունվարի 15-ի հաղորդակցությունը միջանցքի վերաբացման ուղղությամբ որևէ արդյունք չէր արձանագրել: Ապաշրջափակման փոխարեն առայժմ Ադրբեջանը բլոկադայի «սողացող հյուծման մարտավարության» գործիքակազմն է զարգացնում՝ նպատակ ունենալով Արցախին ստիպելու գնալ զիջումների: Բլոկադան բացասական իմաստով ստատուս քվո է արձանագրել: Գործնականում Ադրբեջանի նկատմամբ պատժիչ և զսպման մեխանիզմները միայն կարող են նրան ստիպել առանց նախապայմաններ թելադրելու վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին:

-Որքանո՞վ է իրատեսական միջազգային հանրության և ուժային կենտրոնների ազդեցությամբ շրջափակման վերացումը: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի այս հակամարդկային գործողության հանդեպ ընդհանուր առմամբ ի՞նչ վերաբերմունք է արձանագրվել: Արդյոք միայն գնահատականներն ու հայտարարությունները բավարար ե՞ն: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է գործնականում նպաստել խնդրի լուծմանը:

- Խնդիրը միջազգայնացման բարձր մակարդակ է արձանագրել: Մենք գնահատում ենք այն միջազգային համակրանքը և աշխատանքը, որն իրականացվում է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի լիակատար բլոկադայի քաղաքական օբյեկտիվ փաթեթը ձևավորելու ուղղությամբ: Բլոկադայի շուրջ ձևավորված փաստաթղթային փաթեթը պետք է խմբագրի այն ուժային կենտրոնների մոտեցումները, որոնք Արցախին Ադրբեջանի հետ համակեցություն էին առաջարկում:Հակամարտության լուծման նոր հայեցակարգային մոտեցումները պետք է կառուցվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման հիմքով: Շրջափակման առաջին իսկ օրերից միջազգային հանրությունը դատապարտում և կոչ է անում անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, կարևոր էր հատկապես ՄԱԿ ԱԽ նիստը և այնտեղ հնչած ելույթները, բայց միջազգային հանրության ցավալի բացթողում եմ համարում կոնսեսուսային հայտարարության բացակայությունը: Կարևորում եմ նաև հունվարի 16-17-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի բովանդակային ելույթները: Եթե փորձեմ ընդհանուր գծերով առանձնացնել ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչների ելույթները, /որպես նաև համանախագահներ/, ապա կոչ արվեց հետևել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքի ազատ և անվտանգ տեղաշարժը, չխորացնել հումանիտար ճգնաժամը: Կարևոր էր ՄԻԵԴ հետևողականությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին որոշումը ԵԽ նախարարների կոմիտեին հրատապ ծանուցման կարգով ուղարկելու հարցում: Եվրոպական դաշտում վերջին կարևոր արձանագրումն էր հունվարի 18-ի Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևի համալրված ձևակերպումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Հունվարի 19-ին ընդունվեց նաև Եվրախորհրդարանի «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» դատապարտող բանաձևը: Այս միջազգային քննարկումները և ճնշումները, կատարված հսկայական աշխատանքն, իհարկե, մեծապես գնահատվում են մեր կողմից, բայց քանի դեռ շրջափակումը շարունակվում է, ապա դրանք բավարար չի կարելի համարել: Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը, որը տարվում էր 2020 թվականից, պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով գործնական զսպումների կուրսի:

- Ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, նվազագույն և առավելագույն ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ բնապահպանական քողի տակ փակ պահելով Լաչինի միջանցքը:

- «Արցախն առանց հայերի». սա է Ադրբեջանի առավելագույն հաշվարկը Արցախի հարցում, նվազագույն հաշվարկներ չկան: Ադրբեջանն ընտրել է Արցախի անարյուն հյուծման մարտավարությունը: Ադրբեջանի հայատյացության գործողությունների համախումբն ընդգրկում է «սողացող» էթնիկ զտումների, «սողացող օկուպացիայի», ահաբեկչության քաղաքականությունը: Հումանիտար աղետի պայմաններում է հայտնվել Արցախի 120000 բնակչությունը, մեր գլխավոր առանցքային մտահոգությունը շրջափակման պայմաններում հայտնված 30 հազար երեխաներն են, որոնք առավել սուր են կրում բլոկադայի հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական հետևանքները: Հայտնի դեպքը, երբ մի խումբ արցախցի երեխաներ Գորիսից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին ենթարկվեցին ադրբեջանցիների կողմից կազմակերպված հոգեբանական բռնության, պետք է դատապարտվի միջազգային իրավական հարթակներում:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում