Ինովացիա

Հայաստանում 7-րդ անգամ կանցկացվի խաղերի ստեղծման ամենամեծ հաքաթոնը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 7-րդ անգամ կանցկացվի խաղերի ստեղծման ամենամեծ հաքաթոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 3-5 TUMO Labs-ում կկայանա Global Game Jam-ը խաղերի ստեղծման աշխարհի ամենամեծ հաքաթոնը, որն Հայաստանում անցկացվում է արդեն 7-րդ անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցությունն անվճար է, ձևաչափն՝ offline, անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Հաքաթոնին կարող են մասնակցել 16-ից բարձր բոլոր այն անձիք, ովքեր պատրաստ են 48 ժամվա ընթացքում ստեղծել նոր, կամայական ոճի խաղ՝ սեղանի, վիդեո և այլն։ Մասնակցել հնարավոր է թիմով կամ թիմ կազմել տեղում: Խաղերի ստեղծման փորձ ու մասնագիտական հմտություններ ունենալը պարտադիր չէ։

Մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձևավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ։

Մասնակիցները պետք է ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ (համակարգիչ, մոնիտոր և այլ տեխնիկա, գրենական պիտույքներ և այլն)։

Միջոցառման կազմակերպիչներն են Noor Games-ը և Tumo Labs-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում