Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի նախագահի հետ պատվիրակությունների անդամների հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,20 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահՍեյեդ Էբրահիմ Ռաիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։ Ընդունելությանը մասնակցել են համագումարին մասնակցող բոլոր պատվիրակությունները, որոնց կազմում մեկ տասնյակից ավելի երկրների առաջին տիկիններ ու բարձր պաշտոն զբաղեցնող կանայք են։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, ընդունելությանը ելույթ է ունեցել նաև Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնել ԻԻՀ նախագահին և առաջին տիկնոջը, աշխարհի տարբեր երկրներից ազդեցիկ կանանց համախմբելու և սեղանի շուրջ նստելու աննախադեպ հնարավորություն տալու համար։

Վարչապետի տիկինն իր խոսքում ընդգծել է, որ կանանց համախմբելու այս ֆորմատը տարածված չէ, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, ինչը սակայն կարևոր նախաձեռնություն է։ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ սա լավ նախադեպ կարող է դառնալ և շարունակական բնույթ կրել, իսկ դրա համար պետք է ցանկությունն ու շատ աշխատանք։

Աննա Հակոբյանը վստահություն է հայտնել, որ համագումարի բուն օրակարգը կլինի արդյունավետ և հնարավորություն կտա ցույց տալ աշխարհին, որ կանայք կարող են բարություն, սեր և խաղաղություն տարածել, մաս կազմել կարևոր խնդիրների լուծման բարդ գործում։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին իր եզրափակիչ խոսքում հույս է հայտնել, որ սրահում հավաքված կանայք կարող են մեծ դեր ունենալ աշխարհի կանանց իրավունքները բարձր պահելու գործում։

Այն մտքերն ու կարծիքները, որոնք կհնչեն համագումարի ընթացքում, կօգնեն լուծում տալ խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք՝ ընդգծել է Էբրահիմ Ռաիսին, վստահեցրել, որ տղամարդկանց ու կանանց միջև բացարձակ տարբերություն չկա, երբ խոսքը գնում է մարդասիրության, գիտության, առողջապահության և նաև քաղաքականության մասին։ Ըստ Իրանի նախագահի, պատմության ողջ ընթացքում տղամարդիկ ու կանայք ուս ուսի պայքար են մղել։

Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ազդակ է, որ բոլորը պետք է նպաստեն կանանց դերի ու նրանց ազդեցության մեծացմանը։ Նախագահ Ռաիսին շնորհակալություն է հայտնել բոլորին՝ համագումարին ներկա գտնվելու համար։

«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» հունվարի 20-ին է։

Հայերեն Français Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին