Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատգամավորն ու Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատգամավորն ու Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը

ԵՐԵՎԱՆ,20 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական կապերը երկու երկրների խորհրդարանական գործընկերների միջեւ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդրին:

Հայկ Կոնջորյանը եւ Կորնելիուս Կորնելիուն մեծապես կարեւորել են Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված համագործակցության ձեւաչափի զարգացումն ու խորացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում