Վրաստանը միայն կողջունի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը. Իրակլի Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած որոշում, որը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, կողջունվի Վրաստանի իշխանությունների կողմից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ շուտով կվերականգնվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել էր, որ ակտիվորեն զարգանում են մարդկանց միջև շփումները։ «2019 թ. Ռուսաստանը միակողմանիորեն որոշում Է ընդունել թռիչքները դադարեցնելու մասին:

Դա յուրատեսակ պատժամիջոց Էր, որը կիրառվեց Վրաստանի նկատմամբ, և այն վնաս հասցրեց Վրաստանի քաղաքացիներին... Երբ խոսքը մեր քաղաքացիների վիճակը թեթևացնելու մասին Է, ցանկացած նման որոշում մեզ համար ողջունելի Է», - լրագրողներին հայտնել Է Կոբախիձեն։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանում ապրում է շուրջ մեկ միլիոն էթնիկ վրացի, և 2019 թ. ընդունված որոշումը բարդացրել է նրանց վիճակը։

«Եթե թռիչքները վերականգնվեն, անշուշտ, դա կարևոր է մեր համաքաղաքացիների համար և դա միայն ողջունելի կլինի», - ասել է Կոբախիձեն։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ 2019 թ. հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։

Այդ նույն օրվանից ուժի մեջ է մտել ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան դադարեցնելու մասին։ Ռուսաստանի իշխանություններն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ հակառուսական ցույց էր կազմակերպել։ Զանգվածային ակցիայի պատճառը ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունն էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որն անցկացվել էր Վրաստանի խորհրդարանում։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա