Արգիշտի Քյարամյանի հրամաններով երկու քննիչ հեռացվել է աշխատանքից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Իրականացված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ դրսևորել է անգործություն: Առանձին վարույթներով 45 օրից մինչև ավելի քան 6 ամիս շարունակ, քննչական և այլ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հիմքերի, ինչպես նաև հսկող դատախազի օրինական, առարկայական ցուցումների առկայության պայմաններում, նա չի ապահովել դրանց պահանջների ամբողջական կատարումը, չի պահպանել քննության ողջամիտ ժամկետները, չի դրսևորել պատշաճ ջանասիրություն։ Վերջինս քրեական վարույթները թողել է անշարժ վիճակում, իսկ որոշ քրեական վարույթներով՝ բավարարվել սակավաթիվ քննչական գործողություններ կատարելով: Բացի այդ, ՀԿԳ քննիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել հերթական ատեստավորմանը:

Մյուս դեպքում հարուցված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչը, նշանակված լինելով այդ պաշտոնին, պատշաճ կարգով իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր, չի ներկայացրել գրավոր բացատրություն՝ անհարգելի բացակայությունների վերաբերյալ, չի կատարել զբաղեցրած պաշտոնից բխող գործառութային պարտականությունները, ինչի պայմաններում տուժել է արդարադատության և նախաքննության շահը:

Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների բնույթը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է վերոնշյալ երկու քննիչների նկատմամբ օրենքով սահմանված ամենախիստ՝ պաշտոնից ազատում կարգապահական տույժի կիրառման հնարավորության վերաբերյալ միջնորդություններ։

Կարգապահական հանձնաժողովն իր որոշումներով բավարարել է միջնորդությունները, և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հայերեն

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին