Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջի վերաբերյալ լսումներ կանցկացնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հունվարի 30-ին Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի հիման վրա հանրային լսումներ կանցկացնի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արդարադատության միջազգային դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունից. հունվարի 30-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով հանրային լսումներ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի հիման վրա:

Լսումները նվիրված են լինելու Հայաստանի Հանրապետության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան ներկայացված՝ միջանկյալ միջոցների կիրառելու խնդրանքին:

ՄԱԿ-ի դատարանը հունվարի 31-ին նաև լսումներ կանցկացնի՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի հիման վրա:

Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի» կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Լաչինի միջանցքով անարգել ազատ տեղաշարժը: Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը:

Հայերեն English Français Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին