Բաքվի պերճանքն ու թշվառությունը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնուամենայնիվ, ինչ-որ հանելուկային բան կա հայկական հանդուրժողականության, անաչառության, անշահախնդրության եւ թուրք-ադրբեջանական ցեղատեսակի անհանդուրժողականության, շահամոլության, վայրենաբարո բարբարոսության՝ անհամեմատելի բախման միջեւ, ինչը տարօրինակության աստիճան թվում է անբացատրելի, թեեւ բացատրության փորձեր եղել եւ արվում են։ Ու միշտ հարց է ծագում, թե ինչու թուրք-ադրբեջանական տեսակը չի հանդուրժում հատկապես նրանց, ում արարչական բարիքից առատորեն օգտվում է...

Կարծում եմ`ադրբեջանցիների համար եւս գաղտնիք չէ, որ մինչեւ 1917 թ.հեղափոխությունը Հայաստանը, Վրաստանը, ներկայիս Ադրբեջանը, Արցախը Ռուսականկայսրության կազմում էին, իսկ հիշյալ տարածքները բնակեցված էին բազմաթիվ ազգերով, որոնցից միայն ադրբեջանցիներն են իրականացրել ցեղասպանություն։ Միայն Բաքվում ադրբեջանցիները երեք անգամ հայերի սպանդ, խոշտանգում, կողոպուտ ու արտաքսում են իրականացրել։ Հատկանշականն այն է, որ բոլոր դեպքերում էլ այն իրագործվել է Ռուսաստանի համար ճակատագրական պահերի, երբ միջազգային ասպարեզում նրա դիրքերն սկսել են խարխլվել։ Այդպես էր 1904-05 թթ., երբմի կողմիցՌուսաստանում բռնկվեց առաջին հեղափոխական ալիքը, մյուս կողմից՝ ռուս-ճապոնական պատերազմում ռուսների տանուլ տալը, այդպես էր 1917 թ.հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանը քայքայման եզրին էր քաղաքացիական բախումների հետեւանքով, այդպես եղավ 1988-90-ականներին, երբ կործանվում էր արդեն ԽՍՀՄ-ը, որի հենասյունը նույնպես Ռուսաստանն էր։

Ներկայում եւս Ադրբեջանը գլուխ է բարձրացրել Հայաստանի, Արցախի եւ, առհասարակ, հայերի դեմ՝ դարձյալ օգտվելով Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումներից, շատ լավ գիտակցելով Հայաստանում Ռուսաստանի շահերը։ Եվ հիմա հարց է ծագում՝ արդյոք Ադրբեջանը ՌԴ-ի հետ այսօր կամ երբեւէ եղե՞լ է գործընկերային հարաբերությունների մեջ, ինչպես որ ջանում է իրեն ներկայացնել ադրբեջանական իշխանական վերնախավը, որ ուղնուծուծով հայերի հանդեպ բռնությունների ու վայրագությունների՝ իր նախորդների հավատարիմ ժառանգորդն է։ 1990 թ.հունվարյան այս օրերին, մասնավորապես 13-19-ինԲաքվում կազմակերպված ջարդերի հետեւանքով Ադրբեջանի մայրաքաղաքը լիովին հայաթափվեց, մինչդեռ այդտեղ հայերի թիվն այդ ժամանակ ավելի քան 250 հազար էր։ Ջարդերին աջակցում էին իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության վարչական անձնակազմը՝ տրամադրելով հայերի բնակարանների հասցեները, իսկ շտապօգնության բժիշկները հայերի մահը վերագրում էին սրտային խանգարումների, չնայած այրված դիերի, մարմինների վրա բռնության, դանակահարության հետքերի ու խոշտանգումների բացահայտ առկայության։ Այսպիսին են այլազգիների հետ համակեցության ադրբեջանական «մարդասիրական» ու «խաղաղապաշտ» վավերագրերի պատկերները։

Որ Բաքուն բազմազգ էր 19-րդ դարավերջին ու 20-ի սկզբներին, եւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ լծվել էին այն գեղեցիկ քաղաք դարձնելու գործին, որոնց թվում պակաս չէր հայերի դերակատարությունը, պետք է որ հայտնի լինի եւ ադրբեջանցիներին։ Քաղաքն իր դեմքով պարտական է ճարտարապետությանն ու ճարտարապետներին, իսկ Բաքվի կառուցման գործում նշանակալի ներդրում են ունեցել հայ ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանը, Ն. Բաեւը, Վ. Սարգիսովը, Հ. Քաջազնունին (Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ), Ֆ. Աղալյանը, Մ. Տեր-Գրիգորյանցը, Ա. Կանդինյանը եւայլք: Մինչդեռ հայերը կառուցում էին Բաքուն, այնտեղ կազմակերպվում էին հայկական ջարդեր։ 1899-1912 թթ. Բաքվում աշխատում ու ստեղծագործում էր հայ նշանավոր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը, ում նախագծերով կառուցվեցին Յուզբաշյանների առանձնատունը (1900-1901), Ադամյան եղբայրների եկամտաբեր տները (1908-1909), Թաղիեւ եղբայրների եկամտաբեր տները (1909-1911), Սադիխով եղբայրների եկամտաբեր տները (1909-1912), Թիֆլիսի առեւտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901), Բաքվի առեւտրային ուսումնարանը (1904), Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-1912, այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա),պետական դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926), Ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտի համակառույցը (պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց, 1928-1935, որը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացավ Մեծ մրցանակի ու ոսկե մեդալի՝ 1937) եւ այլն։

Տեր-Միքելյանը կառույցների հեղինակ է եւ Յալթայում, Թբիլիսիում, ինչը դուրս է նեղ ազգայնականության շրջանակներից եւ վկայում է արվեստի վերանձնային լինելու, մարդասիրական մղումների մասին։

Հունվարյան այս օրերին, երբ հայ ժողովուրդը հիշում է 1990 թ.Բաքվի հայկական ջարդերն ու նաեւ մտովի անդրադառնում նախորդ դաժան դեպքերին, ակամա հիշում է նաեւ այդ քաղաքը կառուցող հայ ճարտարապետներին ու նախ եւ առաջ՝ Գաբրիել Տեր-Միքելյանին, ում հիշատակի օրը ճակատագրորեն համընկնում է հունվարի 14-իհետ, նա, ով շենացրեց Բաքուն՝ թողնելով պայծառ հիշատակ՝ հակառակ միմյանց հերթագայող ադրբեջանական իշխանությունների, որ Բաքուն վերածեցին մռայլ ու մղձավանջային հիշողությունների, մարդատյաց սեւ ցուցակով խավարչտին մի բանի...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հայերեն

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Դատախազություն

Վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդված «Գազել»-ներ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին